Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 185-Ա որոշման հավելված 2-ի 1010-րդ տողի գույքի արժեքը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող, Ազատան բնակավայրում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա առկա սիլոսի թվով յոթ չօգտագործվող հորերը պահպանելու և գյուղատնտեսական արտադրական շինություններ վերակառուցելու նպատակով՝ դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել և հաստատել գույքերի օտարման մեկնարկային գներն ու պայմանները, որտեղ ներառված են նաև հողամասերի կադաստրային արժեքները՝ համաձայն հավելվածի:
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ըստ լոտերի օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն: |