Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի դրույթներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հիմնադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Շիրակի Նռանե մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Հայաստաանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Շիրակի Նռանե մսուր-մանկապարտեզ» համայնքայի ոչ ատևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Շիրակի Նռանե մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել հաշվառման իրավաբանական անձանց պետական ռեգիսրի գործակալություն: |