Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 34-Ն որոշումը։
3․Սույն որոշումն ուժի մեջ էմտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|