Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի նախկին Մարմաշեն համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 13-ի թիվ 46-Ն որոշմամբ հաստատված «Մարմաշեն համայնքի տեխնիկաների սպասարկման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 44-րդ, 45-րդ, 48-րդ կետերի դրույթները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշեն համայնքի տեխնիկաների սպասարկման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) (պետական գրանցման համար՝ 55.215.1175198) լուծարել՝ օրենքով սահմանված կարգով:
2. Նշանակել լուծարման հանձնաժողով (լուծարող)՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ
1) Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը՝ դադարած, պետական գրանցման պահից,
2) Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու,
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լուծարման հանձնաժողովին են անցնում Կազմակերպության գործերի կառավարման լիազորությունները,
4) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո Կազմակերպության մնացած գույքը հանձնել համայնքին:
4. Սահմանել լուծարման կարգն ու ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Սույն որոշման մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին՝ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում Կազմակերպությունը լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը գրառելու նպատակով:
6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշեն համայնքի տեխնիկաների սպասարկման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 58-Ա որոշումը:
7. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին:
|