Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1313-Լ որոշման 2-րդ կետի դրույթների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի միջև կնքված 2022 թվականի սեպտեմբերի 15-ի N 81-Ա պայմանագիրը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում՝ եկամուտների գծով՝ «3216695.2» թիվը փոխարինել «3667678.3» թվով,
2) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում՝ ծախսերի գծով՝ «3539500.0» թիվը փոխարինել «3990483.1» թվով,
3) Որոշման թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
4) Որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
5) Որոշման թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
6) Որոշման թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 6 հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը: |