Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, թվով յոթ կտոր հողամասերը կառուցապատելու, առավել արդյունավետ պահպանելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել և հաստատել հողամասերի օտարման մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի: Օտարման մեկնարկային գներում ներառել համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման նպատակով կատարված ծախսերը:
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերն ըստ լոտերի օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն: |