Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 16-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՅՈԹ ԿՏՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է՝

  1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, թվով յոթ կտոր հողամասերը կառուցապատելու, առավել արդյունավետ պահպանելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել և հաստատել հողամասերի օտարման մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի: Օտարման մեկնարկային գներում ներառել համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման նպատակով կատարված ծախսերը:

  2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերն ըստ  լոտերի օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.84 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner