Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերի» 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանում 2022 թվականի ապրիլի 13-ին կայացած քննարկման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին՝
որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի տարածքում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 30,0 հեկտար հողատարածքը, որից 20,198483 և 4,109842 հեկտարը հանդիսանում են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության հող /նախկին կավի հանքավայր, կադաստրային ծածկագրեր՝ 08-084-0309-0003, 08-084-0308-0001-ից/, 1,77649 և 0,205802 հեկտարը գյուղատնտեսական նշանակության արոտ /կադաստրային ծածկագրեր՝ 08-084-0308-0001-ից, 08-084-0309-0003-ից/, 1,013411, 2,527527 և 0,168354 հեկտարը գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողեր /կադաստրային ծածկագրեր՝ 08-084-0743-0001, 08-084-0742-0001, 08-084-0309-0011/, փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա, ռազմական գործառնական նշանակություն, այդ հողամասում ռազմամթերքի պահեստարան կառուցելու համար այն Հայաստանի Հանրապետությանը նվիրելու և հողի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրելի հողօգտագործում ապահովելու նպատակով:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի հողերի օտագործման ժամանակավոր սխեմայում, սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել հողաշինարարական համապատասխան գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |