Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 161-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 161-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՍԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 30.0 ՀԵԿՏԱՐ ՏԱՐԲԵՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ, ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ սահմանված կարգի դրույթներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերի» 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանում 2022 թվականի ապրիլի 13-ին կայացած քննարկման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին՝ որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի տարածքում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 30,0 հեկտար հողատարածքը, որից 20,198483 և 4,109842 հեկտարը հանդիսանում են արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության հող /նախկին կավի հանքավայր, կադաստրային ծածկագրեր՝ 08-084-0309-0003, 08-084-0308-0001-ից/, 1,77649 և 0,205802 հեկտարը գյուղատնտեսական նշանակության արոտ /կադաստրային ծածկագրեր՝ 08-084-0308-0001-ից, 08-084-0309-0003-ից/, 1,013411, 2,527527 և 0,168354 հեկտարը գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողեր /կադաստրային ծածկագրեր՝ 08-084-0743-0001, 08-084-0742-0001, 08-084-0309-0011/, փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա, ռազմական գործառնական նշանակություն, այդ հողամասում ռազմամթերքի պահեստարան կառուցելու համար այն Հայաստանի Հանրապետությանը նվիրելու և հողի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրելի հողօգտագործում ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան  համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին՝

   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի հողերի օտագործման ժամանակավոր սխեմայում, սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել հողաշինարարական համապատասխան գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner