Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ Արևիկ բնակավայրերի տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու և մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը հաստատելու մասին» թիվ 160-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ |