Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 41 անապահով ընտանիքների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից թվով 36 անապահով ընտանիքների տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ ընդամենը՝ 1100.0 /մեկ միլիոն մեկ հարյուր հազար/ հազար դրամ՝ համաձայն թիվ 1 հավելվածի: 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 3-րդ խմբի 1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» ծրագրի «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» 4726 հոդվածից թվով 5 անապահով ընտանիքի տրամադրել դրամական օգնություն ընդամենը՝ 125.0 /մեկ հարյուր քսանհինգ հազար/ հազար դրամ՝ համաձայն թիվ 2 հավելվածի։ |