Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 61-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 7-ի թիվ 2-22 դրական եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Այգաբաց, Արեվիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, և Ջրառատ բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-2 համակցված տարածական պլանավորման նախագծային փաստաթղթերը` համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին առաջարկել՝ որոշման 1-ին կետով հաստատված համակցված տարածական պլանավորման նախագծային փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |