Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հաշվի առնելով «Հայաստանի ապագա» հասարակական կազմակերպության նախագահի առաջարկությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի վարչական ղեկավարի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 16/23 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի ութ կիլոմետր երկարությամբ ոռոգման ցանցի վերանորոգման համար, որպես համայնքային ներդրում «Հայաստանի ապագա» հասարակական կազմակերպությանը տրամադրել 6199․0 (վեց միլիոն հարյուր ինսունիննը) հազար Հայաստանի Հանրապետության դրամ։
2․Առաջարկել «Հայաստանի ապագա» հասարակական կազմակերպության նախագահին պարբերաբար տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։ |