Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 515-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ոսկեհասկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Հայկավանի Ալվան ծաղիկ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մայիսյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Քեթիի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N4 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ջաջուռի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N5 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշենի Հենրիկ Սերոբյանի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 6 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապեության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ազատանի Արփի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 7 հավելվածի: |