Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 50-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 50-Ա


Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 7 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 515-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ոսկեհասկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Հայկավանի Ալվան ծաղիկ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 2 հավելվածի:

3.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մայիսյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N3 հավելվածի:

4.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Քեթիի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N4 հավելվածի:

 5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ջաջուռի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N5 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշենի Հենրիկ Սերոբյանի անվան մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 6 հավելվածի:

7. Հայաստանի Հանրապեության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ազատանի Արփի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն N 7 հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(27.31 Կբ) Ոսկեհասկ
(27.42 Կբ) Հայկավան
(27.22 Կբ) Մայիսյան
(27.40 Կբ) Քեթի
(27.32 Կբ) Ջաջուռ
(27.40 Կբ) Մարմաշեն
(28.61 Կբ) Ազատան
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner