Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2025 թվականի, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 254-Ա որոշման թիվ 18 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 18 հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից: |