Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Սոցիալական աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշման N1 հավելվածի 16-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի N 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 12-ի N 1 և մայիսի 19-ի N 2 արձանագրությունները, ինչպես նաև 2022 թվականի մայիսի 10-ի N 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 41, հարազատին կորցրած թվով 2 անապահով ընտանիքների, ինչպես արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած հեղեղումներից տուժած թվով 25 ընտանիքների անդամների դիմումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 7-րդ խմբի, 1-ին դասի «Այլ նպաստներ» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 41 անապահով ընտանիքներին տրամադրել միանվագ դրամական օգնություն, ընդամենը 1025․0/ինը հարյուր մեկ միլիոն քսանհինգ հազար/ հազար դրամ, Հայրենական Մեծ պատերազմի վետերան՝ Գուրգեն Սեդրակի Մարտիրոսյանին՝ 50․0/ հիսուն/ հազար դրամ՝ ընդամենը 1075․0 /մեկ միլիոն յոթանասունհինգ հազար/ հազար դրամ՝ համաձայն N1 հավելավածի:
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի 10-րդ բաժնի, 3-րդ խմբի, 1-ին դասի «Հարազատին կորցրած անձիք» բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից համայնքի երկու անապահով ընտանիքների տրամադրել դրամական օգնություն ընդամենը՝ 50․0/ հիսուն հազար/ հազար դրամ՝ համաձայն N2 հավելվածի։
3․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 7-րդ խմբի, 1-ին դասի «Այլ նպաստներ » 4729 հոդվածից արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած հեղեղումներից տուժած թվով 25 ընտանիքներին տրամադրել միանվագ դրամական օգնություն, ընդամենը 660.0 /վեց հարյուր վաթսուն հազար/ հազար դրամ՝ համաձայն N 3 հավելվածի: |