Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն հրամանով հաստատված հավելվածի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ախուրյան համայնքի <<Ազատանի Արփի մանկապարտեզ>>, <<Հեքիաթ մանկապարտեզ>>, <<Լեոյի անվան մանկապարտեզ>>, <<Բասենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների գրությունները՝ լրացուցիչ հաստիքային միավորներ տրամադրելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2023 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1-23 հավելվածների:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակում նշված պարտադիր նվազագույն հաստիքային միավորներից բացի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Ազատանի Արփի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը լրացուցիչ տրամադրել 1 դրույք խոհարարի օգնականի և 1,5 դրույք հավաքարարի, <<Հեքիաթ մանկապարտեզ>> և <<Լեոյի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ ատևտրային կազմակերպություններին՝ 0,5-ական դրույք, իսկ <<Բասենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ 0,25-ական դրույք հաշվապահի և հավաքարարի լրացուցիչ հաստիքային միավորներ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
|