Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆյա Համբարյանի 2022 թվականի մայիսի 4-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 11 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1. Որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի «զ» ենթակետի 1) 3-րդ պարբերությունում նշված 166500 թվերը փոխարինել 260011 թվով, 36,9 թիվը՝ 56,5 թվով: 2) «Ընդամենը» տողի 3163150 թիվը՝ փոխարինել 3256661 թվով, 9498262 թիվը՝ 9591773 թվով: 3) «Ընդամենը աշխատակազմ» տողի 15699771 թիվը փոխարինել 15793282 թվով, 33875280 թիվը՝ 33968791 թվով: |