Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 78-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 20-ի թիվ 129-Ա և 145-Ա որոշումները՝
1. 2024 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում անցկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական և բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ` համաձայն հավելված 1-ի:
2. Մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ «Առավոտ» օրաթերթում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am, Շիրակի մարզպետարանի և Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք էջերում հրապարակել հայտարարություն՝ մրցույթի անցկացման օրվա, տեղի, ժամի, հողամասերի գտնվելու վայրի, չափերի, կադաստրային ծածկագրերի, մեկնարկային գների, նախավճարների չափի, քայլերի չափի, օգտագործման նպատակի, ճանապարհների առկայության, հողերի որակական հատկանիշների և հողամասերի նկատմամբ սահմանափակումների մասին՝ համաձայն հավելված 2-ի։
3.Մրցույթը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 137-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի միջոցով: