Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 6-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 25-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 112-Ա որոշման 5-րդ և որոշման N 4 հավելվածի 9-րդ կետերի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի « Ախուրյանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարումից պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքին՝ համաձայն հավելվածի: |