Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ,9-րդ, 12-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի N 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 5 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 25 սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 19 /տասնինը / սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ ընդամենը՝ 515 հազար /հինգ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, համաձայն N1 հավելվածի։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի, 3-րդ խմբի, 1-ին դասի «Հարազատին կորցրած անձինք» բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 1 /մեկ/ սոցիալապես անապահով ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել դրամական օգնություն, ընդամենը՝ 25000 /քսան հինգ հազար/ ՀՀ դրամ, համաձայն N 2 հավելվածի։
3. Մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 5 /հինգ/ սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի դրույթներին չհամապատասխանելու կապակցությամբ, համաձայն N 3 հավելվածի:
|