Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով գնահատման ներկայացված և «Ա.Գ. ԷՍԹԵՅԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 25․10․2024թ․ տրամադրված թվով 5 շարժական գույքի գնահատման հաշվետվությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
Որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող թվով 5 շարժական գույքերը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով, օտարման մեկնարկային գներն ու պայմանները սահմանել՝ համաձայն հավելվածի։ 2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին․
1) Կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աճուրդ-վաճառքի գործընթացը,
2) Սահմանված կարգին համապատասխան աճուրդի հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքել շարժական գույքի առուվաճառքի պայմանագրեր,
3) Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։