Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի հաղորդումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին` համաձայն թիվ 1 հավելվածի: |