Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2023 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին» թիվ 211-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետի «69.55» թիվը փոխարինել «68.0» թվով:
2) Որոշման 1-ին կետի «460000 /չորս հարյուր վաթսուն հազար/» թիվը և բառերը փոխարինել «565760 /հինգ հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր վաթսուն/» թվով և բառերով:
2. Սույն որոշման դրույթները գործում են 2023 թվականի հունվարի 1-ից: