Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2024 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2024 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Որոշման N 1 հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 14-րդ կետերով սահմանված դրույքաչափերը հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:
4. Որոշման N 1 հավելվածի 22-րդ կետով սահմանված դրույքաչափերը հաշվարկել 0.3 գործակցի կիրառմամբ: |