Այսօր: Կիրակի, 7 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 192-Ա
 

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԱԲԱՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԱՐԹՈՒՐ ԳՈՒՐԳԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԲՈՐԻՍ ԳԱԳԻԿԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի բնակիչներ Արթուր Գուրգենի Վարդանյանի դիմումը, գրված՝ 2025 թվականի օգոստոսի 12-ին, Բորիս Գագիկի Մինասյանի դիմումը, գրված՝ 2025 թվականի հուլիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից, ավտովթարի հետևանքով տուժած՝

1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի բնակիչ՝ Արթուր Գուրգենի Վարդանյանին տրամադրել որդու՝ Գոռ Արթուրի Վարդանյանի բուժման ծախսերը  մասնակի հոգալու համար ընդամենը՝ 100․000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։

2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի՝ Բորիս Գագիկի Մինասյանին տրամադրել որդու՝ Նարեկ Բորիսի Մինասյանի բուժման ծախսերը մասնակի հոգալու համար ընդամենը՝ 150․000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.07 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է Արմինե Սահակյան  Ամսաթիվ05/09/2025 17:01

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner