Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով հիմք ընդունելով Դավիթ Վարդանի Ասատրյանի, Արման Մարկոսի Շիրինյանի,Ռուբիկ Հեկտորի Մարտիրոսյանի դիմումները և հաշվի առնելով Ոսկեհասկ բնակավայրի վարչական ղեկավար Մուշեղ Արտաշեսի Սահակյանի թիվ 1712/25 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1. Արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 4 բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող եվ հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության գծով՝ համաձայն հավելվածի և գույքահարկ վճարողների փոխարեն կատարել վճարում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեից։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |