Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության  2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշման 1-ին կետով հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝    1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանհամայնքի ղեկավարին կից ստեղծել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով: 
  2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:  3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N2 հավելվածի:  4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ սահմանել Հռիփսիմե Նահապետյանին:  |