Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի բնակիչներ Արթուր Գուրգենի Վարդանյանի դիմումը, գրված՝ 2025 թվականի օգոստոսի 12-ին, Բորիս Գագիկի Մինասյանի դիմումը, գրված՝ 2025 թվականի հուլիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից, ավտովթարի հետևանքով տուժած՝
1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի բնակիչ՝ Արթուր Գուրգենի Վարդանյանին տրամադրել որդու՝ Գոռ Արթուրի Վարդանյանի բուժման ծախսերը մասնակի հոգալու համար ընդամենը՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի բնակիչ՝ Բորիս Գագիկի Մինասյանին տրամադրել որդու՝ Նարեկ Բորիսի Մինասյանի բուժման ծախսերը մասնակի հոգալու համար ընդամենը՝ 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։