Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ «ԲԱՍԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հուլիս 7 - Օգոստոս 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ «ԿԱՄՈՅԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻՍՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հուլիս 9 - Օգոստոս 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ «ՄԱՅԻՍՅԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հուլիս 8 - 20
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՀԱՑԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
2025,Հուլիս 8 - Օգոստոս 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 4 ԿՏՈՐ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2025,Հուլիս 7 - 31
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
2025,Հունիս 27 - Հուլիս 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀԱՅԿԱՎԱՆԻ ԱԼՎԱՆ ԾԱՂԻԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 23 - Հուլիս 18
2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14_ԻՆ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՏԻ ԵՎ ՔԱՄՈՒ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՈՒՅՔԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 16 - Հուլիս 16
<<ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Ապրիլ 15 - 2026,Ապրիլ 15
ՀՈՂԻ ՀԱՐԿԻ,ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ և ՎՃԱՐՆԵՐԻ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՊԱՌՔՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2018,Օգոստոս 10 - 2027,Օգոստոս 10

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.07.25 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, շինարարի և բնակիչների հետ մասնակցել են Ղարիբջանյան բնակավայրի գազաֆիկացման սուբվենցիոն ծրագրի մեկնարկին:Ծրագրի արժեքը 179 միլիոն ՀՀ դրամ է. Կառավարությունը 55, Ախուրյան համայնքն էլ 45 տոկոս ներդրում են ունեցել: Կապույտ վառելիքը 4,4 կմ երկարությամբ ստորգետնյա մայր գազատարով, այնուհետև 6,6 կմ երկարությամբ վերգետնյա ներքին ցանցով մինչև տարեվերջ կհասնի Ղարիբջանյանի 175 տնտեսություններին, իսկ Գետքը կգազաֆիկացվի նույն մայր գազատարով, բայց եկող տարի:Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է գազաֆիկացման մեկնարկի առիթով, նաև հորդորել է շինարարին ո՛չ միայն օրենքի, ... Մանրամասն
03.07.25 ԱՐԵՎԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԸ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի հետ հետևել է Արևիկ բնակավայրի տնամերձ հողատարածքների ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներին:

Ախուրյանի համայնքային բյուջեի միջոցներով բնակավայրի երկու թաղամասերին ոռոգման ջուր մատակարարաող քայքայված բետոնյա կիսատաշտակները փոխարինվում են մետաղյա, փակ խողովակներով, ինչի շնորհիվ ջրամատակարարումը կդառնա անխափան, ջրի կորուստը՝ անհամեմատ քիչ:

Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը:

03.07.25 ԲԱՍԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ ԼՈՒՍԱԿԵՏԵՐԸ ԵՎ ԱՂԲԱՐԿՂԵՐԸ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի և ոլորտային պատասխանատուների հետ Բասեն բնակավայրում էին, որտեղ համայնքի միջոցներով իրականացվում են մի շարք աշխատանքներ:

Բասենի 80 լուսակետերին ավելացվում են ևս 50 լուսակետեր և հենասյուներ: Լուսավորությունն հասնում է գյուղի այն կետերին, որտեղ երբևէ չի լուսավորվել:

Որ գյուղն ավելի բարեկարգ լինի, տարածքը՝ մաքում ու կոկիկ, արդեն դրված 20 աղբամաններին ավելացվել են ևս 10-ը: Այս քանակն էլ վերջնական չէ, կրկին ավելացվելու են:

Բացի այդ, բարեկարգվել է գյուղի գերեզմանատան տարածքը:

Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ աշխատանքները շարունակական են:

27.06.25 ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎՏԱՃԱՆԱՊԱՐՀԸ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շրջայց է կատարել Ախուրյան բնակավայրի գլխավոր ավտոճանապարհի փոսալցվող, վերանորոգվող հատվածում:Գրեթե 4 տասնամյակ այս ճանապարհը խորքային, հիմնովին չի կառուցվել: Եղել են տարբեր չափերի նորոգումներ, բայց խնդիրն էլ նորոգման պես մասնակի է լուծվել: Մինչև ճանապարհը հիմքից վերակառուցելու հանարավորություն լինելը փոսալցումը լավագույն լուծումն է:Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և հորդորել է պատասխանատուներին, որ բարեկարգման աշխատանքներն արվեն պատշաճ որակով և ավարտվեն սահմանված՝ ժամկետում:Նշենք, որ համայնապետարանի միջոցներով վերանորոգվում են Գյումրու, Ախուրյանի, Կառնուտի խճուղիների, Հովհաննես Դավթյան փողոցի 4 ու կես կիլոմետր ... Մանրամասն
27.06.25 ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի ներկայացուցիչներին:Հանդիպումը կայացել է ծրագրի «Հանրային ենթակառուցվածքներում վերականգնվող էներգիայի (ՎԷ) և էներգաարդյունավետության (ԷԱ) նախաձեռնությունների համար տնտեսապես հիմնավորված նախագծերի մշակում» բաղադրիչի շրջանակում։Քննարկվել է Ախուրյան համայնքում վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժի լիարժեք օգտագործման, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայության և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և այլ հարցեր: Հանդիպման ... Մանրամասն
26.06.25 30 ՏԱՐՎԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ ԱՐԵՎԻԿԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԻՄՆՈՎԻՆ ՆՈՐՈԳՎԱԾ, ԼՈՒՍԱՎՈՐ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՔՈ
Գործիքային և վոկալ կատարումներով հանդես եկան թե՛ շրջանավարտները, թե՛ աշակերտական կազմը:Որ վերջին ուսումնական տարին շրջանավարտները կպարապեին անճանաչելի վերափոխված, կահավորված դպրոցում, անգամ չէին երազել:Անցած տարի Արևիկ կատարած շրջայցի ժամանակ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին էին դիմել դպրոցի տնօրեն Արմինե Մսրյանը և հանրույթը, առաջարկել վերանորոգել գորշ և անհրապույր համերգասրահը:Համայնքի ղեկավարը քննարկել էր առաջարկը և որոշել ոչ միայն համերգասրահը, այլև ամբողջ դպրոցը ոչ թե թեթև, այլև հիմնովին վերանորոգել:Այսօր արդեն, համայնքի 8 միլիոն դրամ ներդրումով վերանորգված է 220 քմ տարածքով երաժշտական դպրոցը, իսկ գույքի և երաժշտական գործիքների ձեռքբերման հարցում մեծ աջակցել է Liad4shirak ծրագիրը:Հավելենք, ... Մանրամասն
25.06.25 ՄԱԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՓԻԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ
Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլով մեկնարկել է հին թաղամասի գազաֆիկացման բաշխիչ ցանցի կառուցման ծրագիրը:Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ավագանու անդամ Շամիրամ Եղիազարյանի և վարչական ղեկավար Գարեն Սաֆարյանի ուղեկցությամբ հետևել է ներբնակավայրային բաշխիչ ցանցի անցկացման աշխատանքներին: Հորդորել է տեղը-տեղին, առանց բացթողումների աշխատանք տանել:50 միլիոն դրամ արժեքով ծրագրի շրջանակում Առափիի հին թաղամասի գազաֆիկացման բաշխիչ ցանցը մինչև այս տարվա ավարտ կապույտ վառելիքը կհասցնի ամբողջ գյուղին:Նշենք, որ սուբվենցիոն ծրագրի առաջին փուլում իրականացված ծրագրի ընթացքում գյուղ է բերվել 6 կմ երկարությամբ մայր գազատարը: Ծրագրի արժեքը շուրջ 123 միլիոն դրամ է եղել, ... Մանրամասն
27.05.25 ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ԷՐ
Առաջին անգամ Ախուրյան համայնքում վերջին զանգը տոնեցին մեծ, շատ մեծ մասշտաբով և հանդիսությամբ։
Տեղի ունեցավ չտեսնված, աննախադեպ, անակնկալներով լի շքեղ շոու ծրագիր`մասնակցությամբ սիրված արտիստներ.
🌟Նարե Գևորգյանի
🌟Գևորգ Սիրեկանյանի
🌟Տաթև Մինասյանի
🌟«MENQ» Project-ի
🔥Երեկոն վարեց Անկա Սարիբեկյանը:
🔔Միջոցառումանը ներկա էին հազարավոր շրջանավարտներ, հյուրեր։
🔔Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շնորհավորեց բոլոր շրջանավարտներին, մաղթեց կանաչ և անխոչընդոտ ճանապարհ, խաղաղ երկինք և բոլոր երազանքների և նպատակների իրականացում։
29.04.25 ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐՎԱԾ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ազատանցի երեխաներն Ազատան բնակավայրում կարմիր ժապավեն են կտրել, նոր հիմնադրված խաղահրապարակի բացումն ազդարարել:Որ ազատանցիներին հենց խաղահրապարակ էր պետք, որոշել էին իրենք:Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակում 2024 թվականին Ախուրյան համայնքի ազգաբնակչության ակտիվ քվեարկության շնորհիվ ներկայացված 9 ծրագրերից ամենաշատ ձայները ստացել էր Ազատանի խաղահրապարակի կառուցման նախաձեռնությունը։Համայնքի ավագանու որոշմամբ հատկացվել էր 2 միլիոն , ևս 1 միլիոն դրամ էլ տրամադրվել էր CapSloc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում ծրագրի կողմից:3 միլիոն դրամով Ազատանի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի տարածքում արդեն գործում է խաղահրապարակը: ... Մանրամասն
26.04.25 ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը մասնակցել է Վահրամաբերդի մշակույթի տանը տեղի է ունեցած Քաղաքացու օրվան նվիրված «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով միջոցառմանը:
Միջոցառման շրջանակում ՇՊՀ պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Արշավիր Գասպարյանը ներկայացրել է օրինապահ, իրավագիտակից քաղաքացու դերի ու նշանակության մասին, հորդորել երիտասարդներին իրավունքի կիրառման հետ համաքայլ չմոռանալ պարտականությունների մասին:
Միջոցառման երկրորդ հատվածում համերգային ծրագրով հանդես են եկել Վահրամաբերդի երաժշտական դպրոցի և մարզամշակութայինի ակումբի սաները:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 16-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 15-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 14-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 13-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 12-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 11-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 3-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 2-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ/ 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 2-րդ մաս
Ախուրյան համայնքի ավագանու հերթական նիստ
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 3-րդ մաս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ավագանի
նիստ
ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ախուրյանի փողոցաշինություն
ավագանու նիստ
ավագանու նիստ
ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստ
Մակնապարտեզ
Մեր հերոսները
Հերոսներ
ավագանի հերթական նիստ
25
հարցազրույց
1
1
31.05.2019թ
Ախուրյան համայնքի մարզադպրոց
ծաղկազարդ
1
1
1
ՇՈՒՇԱՆ նախակրթարան
Իմ գյուղը` Բասեն
Քննարկում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner