Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 202
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.02.25 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԵՆԻԱՄԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորած աշխատանքային խումբը Բենիամին բնակավայրում էր:Համայնքի ղեկավարը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, ոլորտային պատասխանատուների հետ հանդիպում ունեցավ բենիամինցիների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները, բնակիչների հետ քննարկեց դրանք:Բենիամինցիների խնդիրները հիմնականում վերաբերում էին հողհատկացումներին, դրանց ընթացակարգերին, տրանսպորտի հասանելիության, ինչպես նաև գյուղատնտեսությանը վերաբերող որոշ դժվարություններին:Այն հարցերի լուծման համար, որոնք համայնքապետարանի տիրույթում էին, տրվեցին արագ լուծելու հանձնարարականներ, որոշների մասով էլ, որոնք դուրս են համայնքապետանի աշխատանքների շրջանակից, Զավեն Մանուկյանը խոստացավ դրանք հասցնել համապատասխան ... Մանրամասն
04.02.25 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային այցով Ազատան բնակավայրում էր:Այցի շրջանակում աշխատանքային խումբը հանդիպում է ունեցել նախ «Արփի» մանկապարտեզի ծնողական հանրույթի, ապա ազգաբնակչության հետ:Քննարկվել են ազատանցիներին հուզող բազում խնդիրներր, վեր հանվել դրանց լուծման ուղիները:«Եկել ենք, որ անմիջականորեն խոսենք, զրուցենք: Թեև մենք աշխատում ենք օր առաջ լուծել ձեզ հուզող խնդիրները, բայց գուցե կան այնպիսի հարցեր, որ դուք առավել առաջնային եք համարում, ուստի կարևորում եմ նման հանդիպումները»,-ասել է Զավեն Մանուկյանը:Մանկապարտեզի ծնողական հանրույթը երախտիքի խոսք է ուղղել ... Մանրամասն
29.01.25 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՅԻՍՅԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇՔԵՂ ՀԱՄԵՐԳ

Հայոց Բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ, Ախուրյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Մայիսյանի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգային շքեղ ծրագիր Արսեն և Արթուր Սաֆարյանների մասնակցությամբ:

Հանդիսատեսը զինվորական գործի նվիրյալներն ու նրանց ընտանիքների անդամներն էին:

28.01.25 ԱԽՈւՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԶԱՎԵՆ ՄԱՆՈւԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ, զինվորական գործի մեծարգո՛ նվիրյալներ,Հունվարի 28-ն արդեն 33-րդ անգամ յուրաքանչյուր հայի սիրտը լցնում է հպարտությամբ, հոգին՝ վեհությամբ, ապագայի հանդեպ ունեցած հույսը՝ հավերժ լինելիությամբ:Այս օրը հայի համար տոնացույցի հերթական կարմիր օր չէ, այս տոնը՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ անունով, ծնվել է մեր աչքի առաջ, մեր հայրերի, եղբայրների կրած զրկանքների, մաքառումի, ուժեղ ոգու և արյան գնով, ծնվել է այն ժամանակ, երբ թվում էր, թե էլ չենք լինելու, երբ արնաքամ էինք լինում, և երբ այնքան շատ էր պետք Բանակ ունենալը:Հավատացի՛նք, մաքառեցի՛նք, ունեցա՛նք Բանակ:Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմ շնորհավորում եմ Հայոց Բանակի կազմավորման 33 ամյակի առթիվ, մաղթում, որ մեր հայրենի սահմաններն ամուր լինեն, Հայոց Բանակը ... Մանրամասն
09.01.25 ԱԽՈՒՐՅԱՆՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ ԶՈՐԱԿՈՉՎԵԼ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Ախուրյան համայնքում մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող ախուրյանցի զորակոչիկների առաջին խումբը:Նորակոչիկներին Հայոց Բանակ են ճանապարհել Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողնեղները, համայնքի բնակիչները:Համայնք ղեկավարը բարի և անփորձանք ծառայություն է մաղթել նորակոչիկներին, իսկ մեր երկրին խաղաղություն, որ ծառայության մեկնած յուրաքանչյուր զինվոր ավելի ամրացած ու հզորացած վերադառնա իր օջախ՝ այն ավելի շենացնելու հստակ գիտակցումով: «Հայրենիքն ունի մեզնից ... Մանրամասն
26.12.24 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԷՐ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր աշխատանքային այցով Ախուրյան համայնքում էր:Պաշտպանին Մարմաշենի երիտասարդական կենտրոնում ընդունել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, բարձր գնահատել նրա այցը և կարևորել հանդիպումը, խոսել Մարդու իրավունքների պաշտպանի և համայնքապետարանի համագործակցված աշխատանքների արդյունքներից:LEAD4Shirak ծրագրի շրջանակում «Պանդո» հասարակական կազմակերպության կողմից հիմնած կենտրոնում Անահիտ Մանասյանը հանդիպում-քննարկում է անցկացրել երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ:Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ... Մանրամասն
24.12.24 ՀԱՑԻԿՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ԲԱՑՎԵԼ
Ուրախ երգ ու պարով, մանկական ծափ ու ծիծաղով բացվեց Ախուրյան համայնքի այս տարվա 5-րդ՝ Հացիկի մսուր-մանկապարտեզը:Ելույթներով հանդես եկան մանկապարտեզի նորաթուխ սաները, ովքեր իրենց թոթով լեզվով արտահայտեցին ուրախությունը՝ մանկապարտեզ ունենալու կապակցությամբ:Հացիկի մանկապարտեզը կառուցվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագիրով շենքի կառուցումը 82 միլիոն դրամ է արժեցել, ևս 45 միլիոն էլ՝ բակի բարեկարգումը, խաղահրապարակի, երթևեկելի և քայլելու համար նախատեսված ուղիների, ցանկապատի կառուցումը: Անցկացվել է ջրամատակարարման և գազաֆիկացման համակարգ:Մսուր-մանկապարտեզը նախատեսված է 50-60 սաների համար, արդեն շուրջ 4 տասնյակ դիմումներ կան:Եկող տարեսկզբին Ախուրյան ... Մանրամասն
24.12.24 ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՕՋԱԽՆԵՐԸ
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը համայնքում ակտիվ գործունեություն ծավալելու, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար շնորհակալագրերով և նվերներով է պարգևատրել՝Ազատանի Արփի մանկապարտեզինԱխուրյանի Հեքիաթ մսուր մանկապարտեզինԱյգաբացի մանկապարտեզինԱրևիկի մանկապարտեզին:Համայնքի անունը մարզային, հանրապետական, միջազգային բեմերում հնչեցնելու, արվեստի և մշակույթի ասպարեզում ակտիվ աշխատանքի համար պարգևատրման են արժանացել՝Ախուրյանի մարզամշակութային կենտրոնըԱզատանի մարզամշակութային կենտրոնըԱրևիկի երաժշտական դպրոցըՎահրամաբերդի երաժշտական դպրոցըՄարմաշենի Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոցը:Պարգևատրվել են նաև համայնքի մարզաշխարհի ներկայացուցիչները, ովքեր Աշխարհի ... Մանրամասն
20.12.24 ՎԱՌՎԵԼ ԵՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
խուրյանում մեծ հանդիսությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը:Առաջին անգամ Ախուրյան համայնքում ամանորը դիմավորում են շքեղ, մարզի ամենամեծ՝ 20 մետր երկարությամբ տոնածառով:Լույսերի վառման հանդիսավոր համերգ-շոուին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, բազմաթիվ ախուրյանցիներ, հյուրեր:Շիրակի մարզպետը ողջունեց ախուրյանցիներին, հավաստիացրեց, որ համատեղ աշխատանքով օր-օրի զարգացող Ախուրյանն ավելի է շենանալու:Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ևս շնորհավորեց ներկաներին, բարի գալուստ մաղթեց, ասաց, որ համայնքի բնակիչներն ավելիին են արժանի:«Մեր համայնքում այս տարի աննախադեպ քանակով սուբվենցիոն, համայնքային ծրագրեր իրականացվեցին:Կառավարության ... Մանրամասն
16.12.24 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ
Ախուրյանի համալիր մարզադպրոցում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ընբշամարտի դեռահասների հանրապետական բաց առաջնություն:
Առաջնությանը մասնակցել են 2010-2013 թվականներին ծնված պատանի ըմբիշները՝ 11 քաշային կարգերում:
Բոլոր քաշային կարգերի առաջին, երկրորդ, երրորդ մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով:
Մարզական խոշոր իրադարձությանը մասնակցել են Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանը, բազմաթիվ մարզասերներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 16-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 15-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 14-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 13-րդ նիստ
Երկրորդ նստաշրջանի հերթական՝ 12-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 11-րդ նիստ
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 3-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 2-րդ մաս
Առաջին նստաշրջանի 10-րդ նիստ / 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ/ 1-ին մաս
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 2-րդ մաս
Ախուրյան համայնքի ավագանու հերթական նիստ
Առաջին նստաշրջանի 9-րդ նիստ / 3-րդ մաս
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ավագանի
նիստ
ավագանու հերթական նիստ
Ավագանու նիստ
Ախուրյանի փողոցաշինություն
ավագանու նիստ
ավագանու նիստ
ինչպես դիմել համայնքապետարան
Ավագանու նիստ
Մակնապարտեզ
Մեր հերոսները
Հերոսներ
ավագանի հերթական նիստ
25
հարցազրույց
1
1
31.05.2019թ
Ախուրյան համայնքի մարզադպրոց
ծաղկազարդ
1
1
1
ՇՈՒՇԱՆ նախակրթարան
Իմ գյուղը` Բասեն
Քննարկում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner