Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 164-Ա և 2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 202-Ա որոշումները, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածով ըստ լոտերի ներկայացված գույքերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու նպատակով, 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 11։00-ին, Ախուրյանի համայնքապետարանի շենքում (հասցեն` Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, Գյումրիի խճուղի, 42 շենք) կազմակերպել մրցույթ:
2.Մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ «Առավոտ» օրաթերթում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական կայք էջում, Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայք էջում, Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք էջում հրապարակել հայտարարություն՝ հրապարակային սակարկությունների անցկացման տեղի, օրվա, ժամի, գույքերի գտնվելու վայրի, գույքերի բնութագրերի, մեկնարկային գների, նախավճարների չափի, քայլերի չափի, օգտագործման նպատակի, ճանապարհների առկայության, գույքերի նկատմամբ սահմանափակումների մասին։
3.Հաստատել հրապարակային սակարկությունների հայտարարության տեքստը համաձայն հավելվածի: