25.04.24
ԿՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԿՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուրեն Աբրահամյանի և ոլորտային պատասխանատուների հետ շրջայց է կատարել Ախուրյան բնակավայրի Ազատամարտիկների պուրակում: Համայնքի ղեկավարը մասնագետների և տարածքի բնակիչների հետ ուսումնասիրել է տարածքը: Որոշվել է, որ Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպությունը, համայնքի միջոցներով, հիմնանորոգելու, բարեկարգելու է պուրակը, անցկացվելու է լուսավորության նոր ցանց, ավելացվելու են մանկական խաղասարքերը:
|
|
24.04.24
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Հայոց Մեծ Եղեռնի 109-ամյա տարելիցի առիթով Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանի, Էմմա Պալյանի, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ուժային և դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչների և համայնքապետարանի աշխատակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել անցնող դարասկզբի մեծագույն ոճիրին զոհ գնացած 1,5 միլիոն զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել «Ջարդի ձորում» տեղադրված Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
|
|
22.04.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները և աշխատակազմը: Քննարկվել են աշխատանքային պարտականությունները պատշաճ իրականացնելու, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը բարձրացնելու վերաբերյալ առավել արդյունավետ մեխանիզմներ կիրառելու մանրամասները: Ինչպես միշտ, Զավեն Մանուկյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել համայնքապետարանում ազգաբնակչությանն ըստ պատշաճի դիմավորելու, հարցերին հետամուտ լինելու գործընթացին, նշել, որ աշխատակիցներից յուրաքանչյուրի ուղիղ պարտականությունը բնակչի խնդիրը լուծելն է:
|
|
17.04.24
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շրջայց է կատարել Ախուրյան բնակավայրի գլխավոր ավտոճանապարհի փոսալցվող, վերանորոգվող հատվածում: Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և հորդորել է պատասխանատուներին, որ բարեկարգման աշխատանքներն արվեն պատշաճ որակով և ավարտվեն սահմանված՝ տասնօրյա ժամկետում: Նշենք, որ համայնապետարանի միջոցներով վերանորոգվում են Գյումրու, Ախուրյանի, Կառնուտի խճուղիների, Հովհաննես Դավթյան փողոցի 4350 գծամետր երկարությամբ ավտոճանապարհահատվածները:
|
|
17.04.24
ԲԱՍԵՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Բասեն բնակավայրում հանդիպել է ազգաբնակչության հետ, լսել նրանց հուզող հարցերը, վստահեցրել, որ համայնքի տիրույթում գտնվող խնդիրները կլուծվեն արագ և սեղմ ժամկետում:Համայնքի ղեկավարը շրջել է Բասենի քայքայված, խիստ վթարային մշակույթի տանը, պատասխանատուների հետ քննարկել հարցին օպտիմալ լուծում գտնելու ուղիները:Այնուհետև Զավեն Մանուկյանը մասնակցել է Բասեն բնակավայրում Կանանց ռեսուրսային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:Կենտրոնն ուղղված է խթանելու այլընտրանքային կրթության հասանելիությունը Բասեն բնակավայրում: Այստեղ կանայք և երիտասարդները կկարողանան ստանալ գիտելիքներ տարաբնույթ ոլորտների վերաբերյալ։ Կենտրոնում կլինեն նաև հանրային լսումներ, խմբային քննարկումներ, ...
Մանրամասն |
|
16.04.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԱՌԱՓԻՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ղեկավարած աշխատանքային խմբի հետ Առափի բնակավայրում էին՝ ազգաբնակչության հետ հանդիպելու, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող գազաֆիկացման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:Առափիում պաշտոնատար անձանց դիմավորել են աղ ու հացով, պարային ներկայացումով, ինչին հաջորդել է առափեցիների անմիջական շփումը, խոսք ու զրույցը Շիրակի մարզպետի և աշխատանքային խմբի հետ:Առափիի ազգաբնակչությունը բազմաթիվ խնդիրներ է բարձրաձայնել, հույս հայտնել, որ վերջապես առաջ քաշված հարցերն օդում չեն մնա:Խնդիրներից առանձնացրել են.Դպրոցի վթարային վիճակըՄանկապարտեզի բացակայությունըՀին թաղամասով գյուղ մտնող կամրջի վթարային վիճակը:Աշխատանքային խումբը շրջել ...
Մանրամասն |
|
16.04.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԻՍԱԿ ՏԵՓԱՆՅԱՆԻՆ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդունել և դափնեպսակով է պարգևատրել Խորվաթիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած Ախուրյան համայնքի համալիր մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Միսակ Տեփանյանին, ով 92 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր: Մարզիկի անձնական մարզիչն է Արման Հովիկյանը: Համայնքի ղեկավարը շնորհավորել է հաղթանակի առթիվ, մաղթել ավելի բարձր պատվո հարթակներ:
|
|
15.04.24
ՇՐՋԱՅՑ ՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն աշխատանքային այցով Հովիտ բնակավայրում էր: Համայնքի ղեկավարը բնակավայրի վարչական ղեկավարի ուղեկցությամբ շրջել է գյուղում, լսել ազգաբնակչության կարծիքը, թե 2025 թվականի համար կազմվելիք սուբվենցիոն ծրագրի շրջանակում ինչ աշխատանք կուզենային իրականացվեր իրենց գյուղում: Հովիտցիները նախապատվությունը տվել են գլխավոր ավտոճանապարհը գերեզմանատանը միացնող 400 գծամետր երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատմանը: Զավեն Մանուկյանը շրջել է վերոնշյալ տարածքում, ծանոթացել տարածքի աշխարհագրական դիրքին և հավանություն է տվել բնակիչների առաջարկին:
|
|
12.04.24
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ, հաստատված կարգի համաձայն, կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:Քաղաքացիները դիմել են տարատեսակ հարցերով, խնդիրներով, կոմունալ ծառայության, իրավաբանական խորհրդատվության ակնկալիքով, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստանալու խնդրանքով:Համայնքի ղեկավարի գլխավորած աշխատանքային խումբը քննարկել է ընդունելության եկած բնակիչների բարձրացրած հարցերը, դրանցից որոշները, որոնք համայնքապետարանի պատասխանատվության տիրույթում են, տեղում լուծում են ստացել, տրվել է մասնագիտական խորհրդատվություն:Որոշ հարցերի մանրամասն ուսումնասիրման, դրանց հնարավոր լուծման ուղիները գտնելու ...
Մանրամասն |
|
12.04.24
ԿԱՅԱՑԵԼ Է ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
խուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական՝ չորրորդ նիստը, որը մեկնարկեց Հայոց Հիմնի հնչյունների ներքո: Ավագանու 27 անդամներից ներկա էին 25-ը: Ավագանու հաստատմանը ներկայացված 25 որոշման նախագծերից հավանության արժանացան բոլորը: Ախուրյան համայնքի ավագանու հաջորդ՝ հինգերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը կկայանա սույն թվականի մայիսի 21-ին: Նիստի մանրամասներին հետևելու համար մուտք գործեք ուղիղ եթերի տեսագրության հղումով: https://www.youtube.com/watch?v=8gF9I38woBE
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |