18.04.25
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՈԳԱՏԱՐ ՍԵՐՈՒՆԴ, ՀԶՈՐ ՀԱՄԱՅՔ» ԾՐԱԳԻՐԸ
|
«Հոգատար սերունդ, հզոր համայք» ծրագիրն Ախուրյան համայնքում մեկնարկեց այսօր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը:Համայնքային այս ծրագրի շրջանակում առաջիկա 2 ամիսների ընթացքում նախատեսվում է դպրոցականների հետ համատեղ այցելել համայնքի բնակավայրերի տարբեր հուշարձաններ, մաքրել, խնամել, բարեկարգել, ինչպպես նաև առավել արժևորել ժառանգություն ստացած քարե վկաներին:Ծրագրի շրջանակում հուշարձանների առաջին այցելուն համայնքի ղեկավար Զավեն Մանույկանն է: Ասաց՝ մեկնարկող ծրագիրը բազում խնդիրներ կլուծի՝ մաքրությունից մինչև հուշարձանաճանաչություն, ասել է թե՝ հայրենաճանաչություն:Այցի առաջին կանգառը Ախուրյան բնակավայրի 1973 թվականին կառուցված «Մայր Հայաստան»՝ ...
Մանրամասն |
|
15.04.25
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Ախուրյան համայնքում կայացել է ավագանու 7-րդ նստաշրջանի հերթական՝ 4-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը: Նիստի օրակարգային բոլոր 32 հարցերին ավագանին կողմ է քվեարկել: Ավագանու հաջորդ՝ 7-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունեն սույն թվականի մայիսի 14-ին:
|
|
07.04.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ղեկավարի տեղակալ Կարեն Ներսիսյանի, աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է հանուն հայրենիքի ամենաթանկը` կյանքը նվիրաբերած անմահ քաջորդիների ընտանիքներին, շնորհավորել նրանց մայրերի, քույրերի, տատիկների Մայրության տոնը, խոնարհումի և երախտիքի խոսք է ուղղել նրանց և վստահեցրել, որ նրանց արծիվ զավակների սխրանքը երբեք չի մոռացվի:
|
|
17.03.25
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
|
Ախուրյանի համայնքապետարանում տեղի ունեցավ երազգավորսցի ժամանակակից բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, «Շիրակ» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Մարգարյանի «Մատյան երջանկության. Տիեզերքի 7 հրաշալիքները» գրքի շնորհանդեսը:Միջոցառմանը ներկա էին Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ներկայացուցիչները, գրողներ, բանաստեղծներ:Գիրքը սիրո, խաղաղության, երջանկության մասին է: Ժողովածուում զետեղված բանաստեղծություններում հեղինակը փառաբանում է աստվածային, մայրական, հայրական, բնության, հայրենիքի սերը:Բանաստեղծն ընթերցել է մի քանի ստեղծագործություններ, այնուհետև շնորհակալություն հայտնել Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և գործարար ...
Մանրամասն |
|
12.03.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՐԱՇԵՆՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ընդունել է Կրաշենի հմնական դպրոցի սաներին, տնօրեն Աննա Մարտիրոսյանին, «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ուսուցիչ-առաջնորդ Լուարա Ստեփանյանին, Կրաշենի վարչական ղեկավար Արման Գալոյանին:Այցելության նպատակը համայնքներում կրթական ոլորտի բարելավմանն ուղղված «Դասավանդիր Հայաստան» ծրագրի մեկնարկն էր, որի շրջանակում մասնակիցները նպատակ ունեն խթանել ընթերցանությունը, ունենալ առավել ընթերցասեր հասարակություն:Սաները ընթերցասիրության մասին հարացազրույց վարեցին համայնքի ղեկավարի հետ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:Քննարկվեց ծրագրի պատշաճ անցկացման մանրամասները: Զավեն Մանուկյանը վստահեցրեց, որ համայնքն իր բոլոր ռեսուրսներով կաջակցի, որ ...
Մանրամասն |
|
10.03.25
կԱՆԱՆՑ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԿԱՄՍՅԱԿԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Ախուրյանի համայնքապետարանում աշխատանքային օրը մեկնարկեց հաճելի անակնկալով: Կանանց միամսյակի առթիվ բոլոր աշխատակցուհիներին համայնքապետարանում դիմավորեցին պարային շոու ծրագրով և ծաղիկներով: Համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ևս մեկ անգամ շնորհավորեց բոլոր գործընկերուհիներին, կարևորեց նիանց դերն ու նվիրումն աշխատանքում, մաղթեց գարնանային բարձր տրամադրություն, երջանկություն, սեր:
|
|
08.03.25
ԲԱԶՄԱԹԻՎ ԾԱՂԻԿՆԵՐ ԱԽՈՒՐՅԱՆՑԻ ԿԱՆԱՆՑ ՈՒ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
|
Մարտի 8-ին Ախուրյան համայնքի բոլոր բնակավայրերում տոնական մթնոլորտի, ժպիտների և ծաղիկների պակաս չկա։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ծաղիկներով և բարեմաղթանքներով շրջել է համայնքի տարբեր հաստատություններում, բակերում, կանանց ու աղջիկներին անձամբ շնորհավորել, մաղթել է գարնանային թարմություն և երջանկություն։
|
|
08.03.25
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,ընդունեք ջերմագին շնորհավորանքներս գարնանային ամենագեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի առթիվ: Մաղթում եմ, որ գարունը թևածի ձեր հոգիներում, որ բնության զարթոնքի հետ դուք էլ ծաղկեք, երջանկություն և սեր ճառագեք:Թող ձեր նպատակներն ու նվիրական իղձերն իրականանան խաղաղ երկնքի տակ, թո՛ղ ձեր աչքերից հոսեն միայն ուրախության արցունքներ, ձեր զավակներն ունենան այն, ինչ դո՛ւք եք մաղթում ու երազում:Առանձնակի շնորհավորում եմ հանուն հայրենիքի անմահացած, ինչպես նաև հայրենի սահմանն ամուր պահող զինվորների մայրերին, խոնարհվում նրանց տիեզերական համբերության և նվիրումի առաջ:Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում կանացի երջանկություն, անձնական և գործնական հաջողություններ, անթիվ-անհամար ...
Մանրամասն |
|
04.03.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԵՏ
|
Ախուրյան համայնքում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների հակահամաճարակային իրավիճակը վերահսկողության տակ պահելու, աշխատանքներն անթերի իրականացնելու համար համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ներսիսյանը և ոլորտային պատասխանատուները հանդիպում-քննարկում են ունեցել համայնքային անասնաբույժների հետ: Համաճարակի բռնկումներից խուսափելու համար անասնաբույժներին հորդորվել է ըստ պատշաճի և սահմանված ժամկետներում իրականացնել ախտորոշման և հակահամաճարակային բոլոր միջոցառումները:
|
|
04.03.25
ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԸ
|
Համայնքի շուրջ 1 միլիոն դրամ հատկացումով, կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության միջոցներով և աշխատուժով ծածկ և բազրիքներ են կառուցվում Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների բանավան 3-րդ փողոցի 1 /2,3,4 շենքերի մուտքերին: Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարների տեղակալների հետ այցելել է տարածք, ծանոթացել շինաշխատանքներին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |