05.02.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԵՆԻԱՄԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորած աշխատանքային խումբը Բենիամին բնակավայրում էր:Համայնքի ղեկավարը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, ոլորտային պատասխանատուների հետ հանդիպում ունեցավ բենիամինցիների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները, բնակիչների հետ քննարկեց դրանք:Բենիամինցիների խնդիրները հիմնականում վերաբերում էին հողհատկացումներին, դրանց ընթացակարգերին, տրանսպորտի հասանելիության, ինչպես նաև գյուղատնտեսությանը վերաբերող որոշ դժվարություններին:Այն հարցերի լուծման համար, որոնք համայնքապետարանի տիրույթում էին, տրվեցին արագ լուծելու հանձնարարականներ, որոշների մասով էլ, որոնք դուրս են համայնքապետանի աշխատանքների շրջանակից, Զավեն Մանուկյանը խոստացավ դրանք հասցնել համապատասխան ...
Մանրամասն |
|
04.02.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային այցով Ազատան բնակավայրում էր:Այցի շրջանակում աշխատանքային խումբը հանդիպում է ունեցել նախ «Արփի» մանկապարտեզի ծնողական հանրույթի, ապա ազգաբնակչության հետ:Քննարկվել են ազատանցիներին հուզող բազում խնդիրներր, վեր հանվել դրանց լուծման ուղիները:«Եկել ենք, որ անմիջականորեն խոսենք, զրուցենք: Թեև մենք աշխատում ենք օր առաջ լուծել ձեզ հուզող խնդիրները, բայց գուցե կան այնպիսի հարցեր, որ դուք առավել առաջնային եք համարում, ուստի կարևորում եմ նման հանդիպումները»,-ասել է Զավեն Մանուկյանը:Մանկապարտեզի ծնողական հանրույթը երախտիքի խոսք է ուղղել ...
Մանրամասն |
|
29.01.25
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՅԻՍՅԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇՔԵՂ ՀԱՄԵՐԳ
|
Հայոց Բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ, Ախուրյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Մայիսյանի մշակույթի տանը տեղի ունեցավ համերգային շքեղ ծրագիր Արսեն և Արթուր Սաֆարյանների մասնակցությամբ: Հանդիսատեսը զինվորական գործի նվիրյալներն ու նրանց ընտանիքների անդամներն էին:
|
|
28.01.25
ԱԽՈւՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԶԱՎԵՆ ՄԱՆՈւԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, զինվորական գործի մեծարգո՛ նվիրյալներ,Հունվարի 28-ն արդեն 33-րդ անգամ յուրաքանչյուր հայի սիրտը լցնում է հպարտությամբ, հոգին՝ վեհությամբ, ապագայի հանդեպ ունեցած հույսը՝ հավերժ լինելիությամբ:Այս օրը հայի համար տոնացույցի հերթական կարմիր օր չէ, այս տոնը՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ անունով, ծնվել է մեր աչքի առաջ, մեր հայրերի, եղբայրների կրած զրկանքների, մաքառումի, ուժեղ ոգու և արյան գնով, ծնվել է այն ժամանակ, երբ թվում էր, թե էլ չենք լինելու, երբ արնաքամ էինք լինում, և երբ այնքան շատ էր պետք Բանակ ունենալը:Հավատացի՛նք, մաքառեցի՛նք, ունեցա՛նք Բանակ:Հարգելի՛ հայրենակիցներ, ջերմ շնորհավորում եմ Հայոց Բանակի կազմավորման 33 ամյակի առթիվ, մաղթում, որ մեր հայրենի սահմաններն ամուր լինեն, Հայոց Բանակը ...
Մանրամասն |
|
09.01.25
ԱԽՈՒՐՅԱՆՑԻ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ ԶՈՐԱԿՈՉՎԵԼ Է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
|
Ախուրյան համայնքում մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող ախուրյանցի զորակոչիկների առաջին խումբը:Նորակոչիկներին Հայոց Բանակ են ճանապարհել Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողնեղները, համայնքի բնակիչները:Համայնք ղեկավարը բարի և անփորձանք ծառայություն է մաղթել նորակոչիկներին, իսկ մեր երկրին խաղաղություն, որ ծառայության մեկնած յուրաքանչյուր զինվոր ավելի ամրացած ու հզորացած վերադառնա իր օջախ՝ այն ավելի շենացնելու հստակ գիտակցումով: «Հայրենիքն ունի մեզնից ...
Մանրամասն |
|
26.12.24
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԷՐ
|
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր աշխատանքային այցով Ախուրյան համայնքում էր:Պաշտպանին Մարմաշենի երիտասարդական կենտրոնում ընդունել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, բարձր գնահատել նրա այցը և կարևորել հանդիպումը, խոսել Մարդու իրավունքների պաշտպանի և համայնքապետարանի համագործակցված աշխատանքների արդյունքներից:LEAD4Shirak ծրագրի շրջանակում «Պանդո» հասարակական կազմակերպության կողմից հիմնած կենտրոնում Անահիտ Մանասյանը հանդիպում-քննարկում է անցկացրել երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ:Քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության ուղղություններն ...
Մանրամասն |
|
24.12.24
ՀԱՑԻԿՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ԲԱՑՎԵԼ
|
Ուրախ երգ ու պարով, մանկական ծափ ու ծիծաղով բացվեց Ախուրյան համայնքի այս տարվա 5-րդ՝ Հացիկի մսուր-մանկապարտեզը:Ելույթներով հանդես եկան մանկապարտեզի նորաթուխ սաները, ովքեր իրենց թոթով լեզվով արտահայտեցին ուրախությունը՝ մանկապարտեզ ունենալու կապակցությամբ:Հացիկի մանկապարտեզը կառուցվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում: Սուբվենցիոն ծրագիրով շենքի կառուցումը 82 միլիոն դրամ է արժեցել, ևս 45 միլիոն էլ՝ բակի բարեկարգումը, խաղահրապարակի, երթևեկելի և քայլելու համար նախատեսված ուղիների, ցանկապատի կառուցումը: Անցկացվել է ջրամատակարարման և գազաֆիկացման համակարգ:Մսուր-մանկապարտեզը նախատեսված է 50-60 սաների համար, արդեն շուրջ 4 տասնյակ դիմումներ կան:Եկող տարեսկզբին Ախուրյան ...
Մանրամասն |
|
24.12.24
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՕՋԱԽՆԵՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը համայնքում ակտիվ գործունեություն ծավալելու, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար շնորհակալագրերով և նվերներով է պարգևատրել՝Ազատանի Արփի մանկապարտեզինԱխուրյանի Հեքիաթ մսուր մանկապարտեզինԱյգաբացի մանկապարտեզինԱրևիկի մանկապարտեզին:Համայնքի անունը մարզային, հանրապետական, միջազգային բեմերում հնչեցնելու, արվեստի և մշակույթի ասպարեզում ակտիվ աշխատանքի համար պարգևատրման են արժանացել՝Ախուրյանի մարզամշակութային կենտրոնըԱզատանի մարզամշակութային կենտրոնըԱրևիկի երաժշտական դպրոցըՎահրամաբերդի երաժշտական դպրոցըՄարմաշենի Մուրադ Մալխասյանի անվան արվեստի դպրոցը:Պարգևատրվել են նաև համայնքի մարզաշխարհի ներկայացուցիչները, ովքեր Աշխարհի ...
Մանրամասն |
|
20.12.24
ՎԱՌՎԵԼ ԵՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
|
խուրյանում մեծ հանդիսությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը:Առաջին անգամ Ախուրյան համայնքում ամանորը դիմավորում են շքեղ, մարզի ամենամեծ՝ 20 մետր երկարությամբ տոնածառով:Լույսերի վառման հանդիսավոր համերգ-շոուին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, բազմաթիվ ախուրյանցիներ, հյուրեր:Շիրակի մարզպետը ողջունեց ախուրյանցիներին, հավաստիացրեց, որ համատեղ աշխատանքով օր-օրի զարգացող Ախուրյանն ավելի է շենանալու:Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ևս շնորհավորեց ներկաներին, բարի գալուստ մաղթեց, ասաց, որ համայնքի բնակիչներն ավելիին են արժանի:«Մեր համայնքում այս տարի աննախադեպ քանակով սուբվենցիոն, համայնքային ծրագրեր իրականացվեցին:Կառավարության ...
Մանրամասն |
|
16.12.24
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ
|
Ախուրյանի համալիր մարզադպրոցում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ընբշամարտի դեռահասների հանրապետական բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցել են 2010-2013 թվականներին ծնված պատանի ըմբիշները՝ 11 քաշային կարգերում: Բոլոր քաշային կարգերի առաջին, երկրորդ, երրորդ մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով: Մարզական խոշոր իրադարձությանը մասնակցել են Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանը, բազմաթիվ մարզասերներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |