25.11.24
ՄԱՐՄԱՇԵՆՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՑԱՆՑ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը հետևել է Մարմաշենի խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքներին: Նախկին խողովակաշարն ազբեստից էր, ինչը խիստ հակասում է առողջապահական նորմերին: 314 միլիոն դրամ արժողությամբ ծրագրով անցկացվում է 9600 գծամետր ջրատար պլաստիկե խողովակաշար, որը մաքուր ջուր կմատակարարի գյուղի 239 տնտեսությանը՝ 1100 բնակչի: Սուբվենցիոն ծրագրի ֆինանսական ներդրման մեծ մասը՝ 70 տոկոսը Կառավարությանն է, 30-ը՝ համայնքինը: Շինարարը խոստացել է, որ եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ:
|
|
24.11.24
ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է 11 000 ԳԾԱՄԵՏՐ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ
|
Ախուրյան համայնքում ավարտվեց 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատումը, վերջինն Ախուրյան բնակավայրի Պարույր Սևակ փողոցն է և Ախուրյանի երկրորդ խճուղին:Հիմնանորոգվող այս փողոցների երկարությունը 700 գծամտեր է, համայնքապետարանի նախաձեռնությամբ ասֆալտապատվում է նաև զուգահեռ՝ Ախուրյանի 4-րդ անցումը:Այսպիսով Ախուրյան բնակավայրն այս տարի ունեցավ 3454 գծամետր երկարությամբ հիմնանորոգված ճանապարհ:Նշենք, որ 2024 թվականին խոշորացված Ախուրյանում Կառավարությունն ու համայնքը համատեղ հիմնանորոգել են ավելի քան 11 000 գծամետր երկարությամբ կենտրոնական և երկրորդական փողոցներ: Միայն համեմատության համար ասենք, որ նախորդ տարի այդ թիվը 3000 էր՝ 8000 գծամետրով պակաս:Եկող տարվա համար խոստում, որպես այդպիսին, ...
Մանրամասն |
|
22.11.24
ԿԱՅԱՑԵԼ Է ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցավ Ախուրյան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի հերթական 11-րդ նիստը: Ավագանու 27 անդամներից ներկա էին 24-ը: Որոշման ներկայացրած բոլոր 50 նախագծերին ավագանին դրական քվե տվեց: Հաջորդ՝ հերթական նիստը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 20-ին: Նիստի ուղիղ եթերին կարող եք հետևել Ախուրյանի համայնքապետարանի յութուբյան էջի տեսագրությամբ:
|
|
20.11.24
ԿԱՊՈՒՅՏ ՎԱՌԵԼԻՔԸ ՀԱՍԱՎ ՓՈՔՐԱՇԵՆ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Փոքրաշենում հետևել է գազաֆիկացման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը շուրջ 77 միլիոն դրամ է, որից 55 տոկոսը Կառավարության, 45-ը համայնքի ներդրումն է: 4000 գծամետր երկարությամբ սնուցող և բաշխիչ ցանցի անցկացումը սեպտեմբերից է մեկնարկել, մինչև տարեվերջ կավարտվի: Փոքրաշենում ապրում են 46 ընտանիք՝ 200 բնակիչ:
|
|
20.11.24
ՀԱՐԹԵՑՎՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ հետևել է Երազգավորս, Բայանդուր, Գետք, Ախուրիկ, Ոսկեհասկ, Ղարիբջանյան, Արևիկ, Ախուրյան բնակավայրերի երկրորդական փողոցների բարեկարգման, հարթեցման աշխատանքների ընթացքին և որակին: Աշխատանքներն իրականացվում են համայնքի ֆինանսավորմամբ՝ կոմունալ սպասարկում իրականացնող կազմակերպության միջոցներով: Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի հիմնանորոգման արդյունքում Ղարիբջանյանի հատվածի խոտանված, աղացած ասֆալտանյութով փոսալցումը կապահովի բնակավայրերի փողոցների հեշտ անցանելիությունը:
|
|
19.11.24
ԱԽՈՒՐՅԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՆԵՆԱ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ «Պանդո» հկ-ի կողմից, Ախուրյանի համայնքապետարանի մասնակցությամբ Ախուրյան բնակավայրում կառուցվում է «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնը: Աջակցում է նաև ՄԱԿ-ի զարգացման կենտրոնը:Կենտրոնի շինաշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, «Պանդո» հկ-ի ներկայացուցիչների հետ այցելել են շինհրապարակ, քննարկել իրականացվող ծրագիրը, առկա խնդիրները և սահմանված ժամկետների մեջ աշխատանքներն ավարտին հասցնելու հարցերը։Նշենք, որ կենտրոնը տեղակայված կլինի Ախուրյանի ...
Մանրամասն |
|
18.11.24
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԲԱՍԵՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, ոլորտային պատասխանատուների հետ Բասենում ծանոթացել է բնակավայրի վարչական աշխատակազմի նստավայրի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Համայնքի միջոցներով վերանորոգվում է նստավայրը, 30 քառակուսի մետր տարածով ընդլայնվում հարակից սենյակի հաշվին, հիմնանորոգվում է սանհանգույցը:Աշխատանքների համար համայնքը ներդրել է 1 միլիոն դրամ: Մինչև ընթացիկ ամսվա ավարտը վերանորոգված նստավայրը կհանձնվի լիարժեք շահագործման:
|
|
15.11.24
ՄԱՐՄԱՇԵՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԻԾՆ Է ՆՈՐԱՑՎՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորած սուբվենցիոն ծրագրերը վերահսող հանձնախմբի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, շինարարի և ոլորտային պատասխանատուների հետ մասնակցել է Մարմաշեն բնակավայրի խմելու ջրագծի նորով փոխարինման ծրագրի մեկնարկին:Մարմաշենի խմելու ջրի խողովակաշարն ազբեստից էր, ինչը խիստ հակասում է առողջապահական նորմերին: 314 միլիոն դրամ արժողությամբ ծրագրով կանցկացվի 9600 գծամետր ջրատար պլաստիկե խողովակաշար, որը մաքուր ջուր կմատակարարի գյուղի 239 տնտեսությանը՝ 1100 բնակչի: Սուբվենցիոն ծրագրի ֆինանսական ներդրման մեծ մասը՝ 70 տոկոսը Կառավարությանն է, 30-ը՝ համայնքինը:Շինարարը խոստացել է, որ եթե եղանակային պայմանները բարենպաստ ...
Մանրամասն |
|
25.10.24
ԵՎՍ ՄԵԿ ԲԱՐԵԿԱՐԳ ՓՈՂՈՑ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի, ոլորտային պատասխանատուների հետ հետևել է Ախուրյան բնակավայրի Մինաս Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների ասֆալտապատման ավարտվող աշխատանքներին:Աշխատանքները սուբվենցիոն ծրագրով են իրականացվում, որի շրջանակում հիմնանորոգվել և դեռ ընթացքի մեջ են Ախուրյան բնակավայրի Մինաս Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքները, Կոմիտաս, Պարույր Սևակ և Ախուրյանի խճուղի 2, Եղիշե Չարենց փողոցները:Սուբվենցիոն ծրագրին զուգահեռ, համայնքապետարանի նախաձեռնությամբ ասֆալտապատվում է նաև «Հեքիաթ» մանկապարտեզն օղակող տարածքն ամբողջությամբ:Ծրագրի արժեքը շուրջ 150 միլիոն դրամ է, որից 45 տոկոսը Կառավարության, 55-ը՝ համայնքի ներդրումն ...
Մանրամասն |
|
24.10.24
ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՑԻԿԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ներսիսյանի հետ Հացիկ բնակավայրում ծանոթացել է ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման ավարտական փուլում գտնվող աշխատանքներին: Կառուցվող ճանապարհահատվածի երկարությունը 700 գծամետր է, ասֆալտածածկույթը երկշերտ է, 10 սմ հաստությամբ: Ճանապարհի մի կոզմը եզրագծվում է մայթերով: Ծրագիրը սուբվենցիոն է, արժեքը 130 միլիոն դրամ, որի 55 տոկոսը համայնքի, 45-ը Կառավարության ներդրումն է: Նշենք, որ Ախուրյանի համայնքապետարանի նախաձեռնությամբ ասֆալտապատվել է նաև գերեզմանների մուտքը և հարող տարածքը, որն ընդգրկված չէր ծրագրում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |