Մարմաշեն բնակավայրի հարգելի՛ բնակիչներ,
սույն թվականի մարտի 4-ին՝ ժամը 12:00-ից13:00-ն ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում իրականացվելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու է Մարմաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի (հասցեն՝ Սոս Էլբակյանի փողոց, 26/4շենք), դպրոցի (հասցեն՝փողոց 38, 27 շենք) և «Պանդոր» ՀԿ-ի (հասցեն՝փողոց 6, 7/1 տուն) շենքերի տանիքներին տեղադրված էլեկտրական շչակները: