«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21․06․2014թ․ ՀՕ 110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2015թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024 թվականի հունիսի 11-ին, ժամը 12։00-ին, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մալաք» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Քեթի բնակավայրում 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման նախատեսված գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումները։ Նախատեսվող գործունեությունը նախաձեռնվում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի կողմից։
Շահագրգիռ հանրության կողմից գրավոր կամ բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացնել մինչև 05․06․2024 թվականի 18։00-ն։ Հանրային լսման համար լիազոր անձ է Ախուրյանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հովիկ Մելքոնյանը։ Էլ․ փոստ՝ melkonyan-h@mail.ru, հեռ․՝ 094 751180։