1
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ազատանի Արփի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հոգեբան
(0,5 դրույք)
|
1)Որակավորման պահանջները
Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանը պետք է ունենա՝ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
2) Ընդհանրական պահանջները
Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.
ա/ «Կրթության մասին» ՀՀ օրենքը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը, «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները.
բ/ նախադպրոցական կրթական չափորոշիչները և իր պաշտոնային
պարտականություններին վերաբերող նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.
գ/ ուսուցման և դաստիարակության մասին նորմատիվ փաստաթղթերը, օրենսդրության հիմունքները, ընդհանուր և մանկավարժական հոգեբանություն, ընդհանուր մանկավարժություն, անձի և դիֆերենցիալ հոգեբանություն, տարիքային և մանկան հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն, բժշկական հոգեբանություն (մանկան նյարդահոգեբանություն, պաթոհոգեբանություն, պսիխոմատիկա), արատաբանություն, հոգեթերապիա, աշխատանքի հոգեբանություն, հոգեախտորոշման, հոգեպրոֆիլակտիկայի հիմունքները, ակտիվ ուսուցման, շփման, սոցիալ-հոգեբանական, երեխայի բնական և ոչ բնական զարգացման կանխորոշման մեթոդները:
|
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2)դատական կարգով զրկվել է մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
3)տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը,
4)դատապարտվել է հանցագուրծության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագուրծություն կատարելու համար։
|
1)դիմում (Ձև1)
2)անձը հաստատող փաստաթուղթ.
3)կրթության մասին փաստաթուղթ
4)աշխատանքային ստաժի մասին տեղեկանք/առկայության դեպքում/
5)ինքնակենսագրություն (ձև4)
6) մեկ լուսանկար՝ 3×4 չափի
7)այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հաստատող փաստաթուղթ,
8)Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
|
|
Վայրը՝ ՀՀ ՇՄ Ախուրյան համայնքի Ազատան բնակավայր,19 փողոց, 17/3 շենք
Օրը՝ 2024 թվականի մարտի 25-ին
ժամը՝11:30
|
Փաստաթղթերը ներկայացնելու, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել՝ ՀՀ ՇՄ Ախուրյան համայնքի «Ազատանի Արփի մանկապարտեզ» ՀՈԱԿ
19 փողոց, 17/3շենք
Հեռ.094002600
Հարցաշարերը ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «25» մարտի 2022 թվականի N471-Ա/2 հրաման։
|
|
2024 թվականի փետրվարի 20-ից մարտի 19-ը ներառյալ
|