Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի 199-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները, Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 149-Ն որոշումը և հիմք ընդունելով Ասպրամ Մելքոնյան-ի հայտը
որոշում եմ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր« Ասպրամ Մելքոնյան»ին (ՀՎՀՀ57389107) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք, գյուղ Ախուրիկ 1 փ տ 5/3 հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով:
2. Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: