Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 322-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում 2025 թվականի մայիսի 08-ին կայացված աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ աճուրդային հանձնաժողովի կողմից կազմված թիվ 2 արձանագրությունը. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող «E-281C»մակնիշի,1981 թվականի արտադրության, թիվ 58000 գործարանային համարով, թիվ 25899 շարժիչի համարով շարժական գույքը (խոտհնձիչը), 315000 (երեք հարյուր տասնհինգ հազար) դրամ արժեքով օտարել աճուրդ - վաճառքի արդյունքում հաղթող ճանաչված քաղաքացի Հարություն Արթուրի Բահրիկյանին (ն/ք․ 014959035, տրված 28.04.2023 թվականին 030-ի կողմից, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, գյուղ Ազատան, 29-րդ փողոց, տուն 1):
2․ Պարտավորեցնել գնորդին սահմանված կարգով և ժամկետում վճարել գույքի ամբողջ արժեքը։
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել շարժական գույքի առուվաճառքի պայմանագիր: