Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605–րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Արթուր Հովհաննեսի Աղուզումցյանի և նրա ընտանիքի անդամների համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Գետք բնակավայրի, 3-րդ փողոց, 15/2 շենքի թիվ 10 բնակարանը՝ 131,85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման տարածքների և շենքով զբաղեցված հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Արթուր Հովհաննեսի Աղուզումցյանի ընտանիքի հետևյալ հինգ անդամներին․
1)Աղուզումցյան Արթուր Հովհաննեսի (ծնված 1972 թվականի մարտի 31-ին), ինքը,
2)Աղուզումցյան Մարիամ Հովսեփի (ծնված 1974 թվականի օգոստոսի 18-ին), կինը,
3)Աղուզումցյան Հովհաննես Արթուրի (ծնված 1995 թվականի ապրիլի 28-ին), տղան,
4)Աղուզումցյան Համլետ Արթուրի (ծնված 1996 թվականի փետրվարի 17-ին), տղան,
5)Աղուզումցյան Հեղինե Արթուրի (ծնված 2004 թվականի հուլիսի 03-ին), աղջիկը։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։