Այսօր: Շաբաթ, 6 Հուլիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 682-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2024 թվականի N 682-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱԶԳԱՎՈՐՍ ԳՅՈՒՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ 08-037-0055-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Սայգանուշ Բեյբութի Սմբատյանը (ծնված 07/10/1945 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով  իր ընտանիքին պատկանող Երազգավորս գյուղի 7-րդ փողոց 4 հասցեի 08-037-0055-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,6756 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:

Բաժնային սեփականության իրավունքով  Սայգանուշ Բեյբութի Սմբատյանին, Արմեն և Համբարձում Ռուստամի Գրիգորյաններին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղի 7-րդ փողոց 4 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 282,99 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, նկուղը, աստիճանահարթակը, հարթակը, շվաքարանը, ձեղնահարկը, անասնաշենքը և 191,47 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության կաթսայատունը կառուցվել են 1984-1990 թվականներին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։  Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ  2024FKURP4  ծածկագրով:

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 9-րդ , 11-րդ, 14-րդ, 15 բ),  և  16 բ) կետերի, 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Երազգավորս գյուղի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Սայգանուշ Բեյբութի Սմբատյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղի 7-րդ փողոց 4 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 282,99 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով  բնակելի տունը, նկուղը, աստիճանահարթակը, հարթակը, շվաքարանը, ձեղնահարկը, անասնաշենքը  ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.Նույն հողամասի վրա գտնվող 191,47 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նպատակային նշանակության կաթսայատունը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց։ Արտադրական նշանակության կառույցի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար`  սահմանել   15000 դրամ և  կիրառել 0,0743 գործակիցը:

3.Ընդամենը շինության օրինականացման համար հաշվարկված վճարը կազմում է 213393 (երկու հարյուր տասերեք հազար երեք հարյուր իննսուներեք) դրամ։

4.Նույն հողամասի վրա 40,96 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անավարտ անասնաշենքը և նկուղը թողնել ինքնակամ, ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի բաժնային սեփականատերերը:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.58 Մբ) Որոշում 682-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner