Քաղաքացի Գոհար Վոլոդյայի Խաչատրյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրի 8-րդ փողոց 29 հասցեի 08-052-0043-0009, 08-052-0043-0010 և 08-052-0043-0011 կադաստրային ծածկագրերով հողամասերի տարածքում գտնվող 0,058857 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան ու բնակելի նշանակության շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքները ճանաչելու խնդրանքով: Հաշվի առնելով, որ 0,058887 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, շենքերը և շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացի՝ Գոհար Վոլոդյայի Խաչատրյանի ծնված 15/04/1972թ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրի 8-րդ փողոց, 29 հասցեի 08-052-0043-0009, 08-052-0043-0010 և 08-052-0043-0011 կադաստրային ծածկագրերով հողամասերի տարածքում գտնվող 0,058857 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան ու բնակելի նշանակության շինությունների նկատմամբ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոհար Վոլոդյայի Խաչատրյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: