Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք, Արևիկ, Վահրամաբերդ, Շիրակ, Առափի, Ոսկեհասկ, Ախուրյան, Քեթի, Հովունի և Ջաջուռ բնակավայրերում գտնվող, համայնքային սեփականություն համարվող քսանութ կտոր հողամասերը` կառուցապատելու, առավել արդյունավետ պահպանելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել և հաստատել հողամասերի օտարման մեկնարկային գներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերն ըստ լոտերի օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն: