Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 2,51534 հեկտար ընդհանուր մակերեսով երեք կտոր հողամասերի պահպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, դրանց բերրիությունը բարձրացնելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով օգտագործման տրամադրել, վարձակալության իրավունքով՝ համաձայն հավելվածի:
2. Հողամասերը օգտագործման տրամադրել մրցութային կարգով, լոտերի թիվը սահմանել երեք:
3. Հողամասերի տարեկան վարձավճարի մեկնարկային չափերը սահմանել սույն որոշման 1-ին կետի հավելվածում նշված լոտերին համապատասխան:
4.Մրցույթային մեկ քայլը սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով:
5.Հողամասերը վարձակալությամբ օգտագործման տրամադրել տասը տարի ժամկետով`մինչև 2032 թվականի նոյեմբերի 30-ը: