Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան, Ախուրյան և Առափի բնակավայրերում գտնվող համայնքային սեփականություն համարվող չորս կտոր հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և օտարման մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 314-Ա որոշումը և 2025 թվականի մարտի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին 2025 թվականի մարտի 10-ին կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի (բնակավայր՝ Մայիսյան) սեփականությունը հանդիսացող 08-077-0013-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,02507 հեկտար հողամասը 840000 (ութ հարյուր քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Գագիկ Հովհաննեսի Հակոբյանին, ն/ք՝ 009317025, տրված 24․01․2018թ․, 030-ի կողմից, հեռ․/093/27-40-68 և կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
2.Պարտավորեցնել գնորդին՝ սահմանված ժամկետում կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում։