Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության շենքի 180 քառակուսի մակերեսով հատվածը և սպասարկման համար առանձնացված հողամասը «Արև-Վան» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 19-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում «180» թիվը փոխարինել «113,15» թվով,
2) 1-ին կետում «5» թիվը փոխարինել «5/1» թվով, «180 քառակուսի մետր մակերեսով» թիվը և բառերը փոխարինել «113,15 քառակուսի մետր ներքին մակերեսով» թվով և բառերով,
3) 1-ին կետում «առանձնացված» բառից հետո տեքստը լրացնել «0,01666 հեկտար մակերեսով» թվով և բառերով: