Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.4 կետով համայնքի ավագանին
որոշում է`
1. Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատուցած ծառայություններից օգտվող երեխաների համար 100 տոկոսի չափով տեղական վճարի նվազեցման արտոնություն սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար.
2) գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաացիների երեխաների համար․
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար․
4) միակողմանի ծնողազուրկ /մահացած ծնող ունեցող/ երեխաների համար.
5) 1-ին և /կամ/ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
6) երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար.
7) հաշմանդամ երեխաների համար.
8) ընտանիքից նախադպրոցական ուսումնական հաստատություն միաժամանակ հաճախող երեք և ավելի երեխաներից մեկի համար:
9) սաների բացակայած օրերի համար բժշկական տեղեկանք ներկայացնելու դեպքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից: